Դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին․ աշխարհի չեմպիոնը՝ Մել Դալուզյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Մել

Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ ԱԺ ելույթին։

«Հայաստանի հանրապետության վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։ Էս ո՞ւր ենք հասել, ժողովո՛ւրդ: Դա նորմալ է, հ՞ա, ըստ իս՝ չէ՛ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին: Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնում ե՞ք»,-գրել է ծանրամարտիկը։ 

Տեսանյութեր

Live