Unibank

Unibank Mobile

Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգը միասնական է. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Անդրանիկ

Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգը միասնական է։ Չենք կարող այդ համակարգից անջատ ինչ-որ բաներ տեսնել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով հրավրվո՞ւմ են նաև արցախցի զինվորականներ։

«Մենք միասնական ենք և մեր միասնականության դեմ ամեն քայլ պետք է բացառենք», - ասել է Անդրանիկ Քոչարյանը, ապա տեղեկացրել, որ շատ զինվորականներ անհամբերությամբ սպասում են՝ երբ են կանչվելու քննիչ հանձնաժողով՝ իրենց ունեցած տեղեկությունները հաղորդելու։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս