Unibank

Unibank Mobile

Ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում. Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, ասել է, որ ապշած է, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում: 

«Ասել եմ, որ խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի առողջապահության համապարփակ ապահովագրման վերաբերյալ, բայց ես իմ կարծիքն ասել եմ, որ դա ևս 6 տոկոս չարդարացված բեռ է աշխատող մարդկանց վրա:

Առողջապահության նախարարն ուզում է երևալ ամենաշատ ռեֆորմ առաջարկող նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավն է և ընդունելի։

Ինչ վերաբերում է մեր ընտրողներին, նախարարն ավելի լավ կանի ինքն իրենց ընտրողներով զբաղվի: Նաեւ գրել էր, թե ընդդիմություն եմ ուզում: Եթե ինքը կարծում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խորը թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ: Ես ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում»,-ասել է Մարուքյանը:

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկն էլ է դեմ առողջության համապարփակ ապահովագրությանը։

«Նաև պարզվում է կա՛մ իրենք են տրվել երեկ նշածս մանիպուլյացիաներին, կա՛մ հենց իրենք են մանիպուլացնում։ Ու այլ կարևոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում։ Ուրախ եմ, որ դեմ եք, դրանով շատ հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին, որ չեք ուզում Հայաստանում կայացած առողջապահություն ունենալ, որի ծառայություններից օգտվելը աղետալի բեռ չի լինի նրա քաղաքացիների վրա»,-գրել է Թորոսյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս