Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Նախագահ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը:

նախագահ

Նախագահ Սարգսյանը հակիրճ տեղեկացրել է աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Տեսանյութեր

Live

Լրահոս