ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասի թիվ 8 դպրոցի բակում երկաթե աստիճաններին տղամարդու դի կա կախված: Հաղորդում է Shamshyan.com։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից կախված վիճակում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը որպես անհայտ կորած երեկվանից որոնվում էր, ով թաղման արարողությանը մասնակցելուց հետո տուն չէր վերադարձել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: