Սարալանջի հին ճանապարհին բախվել են BMW X6-ը և 2 Mercedes-ներ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին բախվել են BMW X6 մակնիշի 77 ՕՍ 077 համարանիշի, Mercedes մակնիշի 07 ZX 707 համարանիշի և Mercedes մակնիշի 35 TC 623 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս