«Վրացական երազանքը» ևս մեկ սահմանադրական փոփոխություն է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

Մդինարաձե

Այսօր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հանդես եկավ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ:

Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն կուսակցության գրասենյակում  անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իշխող կուսակցությունը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ կատարել, ըստ որի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո եթե արտահերթ ընտրություններ նշանակվեն, պետք է անցկացվեն ներկայում գործող խառը ընտրական համակարգով: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Հարկ է նշել, որ Վրաստանի գործող սահմանադրությունում ասվում է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն միայն համամասնական ընտրակարգով, այդ թվում, եթե 2020 թվականի ընտրություններից հետո կնշանակվեն արտահերթ ընտրություններ:

Հատկանշական է, որ արդեն իշխող կուսակցությունը չունի սահմանադրական մեծամասնություն և չի կարողանա միայնակ սահմանադրական փոփոխություններ կատարել, ինչի համար իշխող ուժին անհրաժեշտ կլինի ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը: