Կարլսենը 110 պարտիա անընդմեջ հաղթանակ է տարել դասական շախմատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News      

Կարլսեն
 Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը   դասական շախմատում արդեն 110 պարտիայում անընդմեջ հաթանակ է տանում։

Չինացի Դին Լիրենին պատկանող պաշտոնական ռեկորդը (101 պարտիա) Կարլսենը գերազանցել էր 2019թ․ հոկտեմբերին։ Ոչ պաշտոնական ռեկորդը պատկանում է Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովին ու խորվաթ Բոգդան Լալիչին՝ 110-ական պարտիա առանց պարտության։

29-ամյա Կարլսենն այժմ մասնակցում է Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող ավանդական մրցաշարին, առաջին երեք տուրերում ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, չինացի Յանջի Յուի և ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։

Չորրորդ տուրում հոլանդացի Յորդեն վան Ֆորեստին չպարտվելու դեպքում Կարլսենը կդառնա միանձնյա ռեկորդակիր։