Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Ալվինա

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: Այդ մասին հայտնում է ՀՀ սահմանադրական դատարանը:

«Այսօր՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն»,- տեղեկացնում է ՍԴ-ն: