Արցախի նախագահի թեկնածուների թիրախն ու մրցակիցն Արայիկ Հարությունյանն է․ ԱՀ ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Արցախի նախագահի թեկնածուների թիրախն ու մրցակիցն Արայիկ Հարությունյանն է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով ապրիլին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

«Եթե ժողովուրդը վստահության իր քվեն Արայիկ Հարությունյանին տա, ու նա ընտրվի Արցախի նախագահ, ապա, բնականաբար, հաշվի կառնվեն նաև ընտրության արդյունքները, ու չեմ բացառում, որ կարող են կոալիցիաներ կազմվել։ Ժողովորդավարությունն այլընտրանք չունի Արցախում, ու բոլորն էլ սպասում են ամենամաքուր ընտրությունների անցկացմանը»,- նշեց նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս