Վթար՝ Շիրակ գյուղի գերեզմանի մոտ․ մեքենաներից մեկը հրդեհվել է, վերածվել մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

վթար

Հունվարի 28-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմանում Շիրակ գյուղի վարչական տարածքում՝ գերեզմանների հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Փրկարարները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan-ն էլ՝ մետաղե ջարդոնի: 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

վթար

Տեսանյութեր

Live

Լրահոս