Ուրասար գյուղի տներից մեկն ամբողջությամբ այրվել է․ հրդեհը մարել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

հրդեհ

Հունվարի 30-ին` ժամը 15:02-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի տարածքում այրվում է փայտե շինություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ այրվում է 3-րդ փողոցի տներից մեկը (ոչ բնակելի):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 18:45-ին:

Այրվել են տունը՝ ամբողջությամբ (մոտ 72 քմ, գույքով) և մյուս տան տանիքից՝ մոտ 1 քմ փայտյա կառուցատարրեր։