Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

ռազմիկ.

ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժեց «Հանրապետական ծննդատան» տնօրենին կալանավորելու պահանջի վերաբերյալ դատախազության բողոքը։

Ավելի վաղ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը։

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Ռազմիկ Աբրահամյանից բացի՝ մեղադրանք է առաջադրվել նաև փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ կալանավորվել է։