Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը լրացվել է. նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ռազմիկ

Նախկին գլխավոր գինեկոլոգ, մանկաբարձ, ապօրինի որդեգրումների գործով անցնող Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում է գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։

Դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը։

Նշնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

 

Տեսանյութեր

Live

Լրահոս