Ամենավերջին բառերն եմ լսում իմ և իմ զոհված որդու մասին. Մարգարիտա Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

մարգարիտա

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսիների ժամանակ հայտարարում է, որ ֆինանսական խնդիրներ չկան, սակայն զոհվածների ընտանիքների համար գումար չունեն, իսկ Մարտի 1-ի զոհերի համար ունեն։

«Խորհուրդ կտամ ձեռքերը հետ քաշել սևազգես մայրերից. մենք ընդամենն ուզում ենք հարգանքի արժանանալ կառավարության կողմից: Բայց ամենավերջին բառերն եմ լսում իմ և իմ զոհված որդու մասին: Որոշ մարդկանց համար ես դարձել եմ քավության նոխազ, իբր Իտալիայում դղյակներ ունեմ, գնում եմ վարչապետից փող ուզելու: Բայց ես գումարի կարիք չունեմ, պարզապես խնդրում եմ, որ բանակում զոհված զիծառայողների հարազատներին սատարելու չափորոշիչներ լինեն», - ասել է Մարգարիտա Խաչատրյանը, ապա նշել, որ մինչ օրս կառավարությանն ուղղված իրենց գրությունների պատասխանները չեն ստացվել, միայն հեռախոսով մերժողական խոսքեր են լսվել: