«Իմ քայլը» առաջարկում է ՍԴ-ի հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

հրայր

«Ուզում եմ տեղեկացնել, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու սույն նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ՝ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։ Սա ուղղակի, ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն է և հավատամքը»,-այդ մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ օրենքի նախագիծի։

Վահագն Հովակիմյանը նաև նշել է, որ այս ընթացքում օրենսդիր մարմինը, կառավարությունը ամեն ինչ արել են ՍԴ ճգնաշժամը լուծելու համար։ Կառավարությունը նույնիսկ ձեռք է մեկնել վաղաժամ կեսաթոշակի մասին օրենքով, սակայն Հրայր Թովմասյանն ու դատավորները հայտարարել են, որ իրենց մեկնված ձեռքը չեն ցանկանում բռնել։ Ավելին, 1 ամսում Հրայր Թովմասյանի հետ առնչություն ունեցող ԶԼՄ-ները տոտալ հարձակման են ենթարկել, որպեսզի դատավորները հանկարծ չօգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից։