Եթե ՍԴ հարցը կարելի էր «Վենետիկի» «դաբրոյով» լուծել, ինչո՞ւ էին հանրաքվե նախաձեռնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

սդ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է՝ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հասկացել է՝ այս ամիսների ընթացքում հասարակության մոտ այնքան են կորցրել վստահությունը, որ Սահմանադրական դատարանի հարցը վախենում են հանրաքվեի դնել ու պարտություն կրել: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ արատակարգ դրությունը ևս մեկ ամսով ոչ թե կորոնավիրուսի, այլ սահամանդրական հանրաքվեի չեղարկումն արդարացնելու պատճառով երկարաձգեցին: Այսինքն՝ իշխանությանը հավելյալ պատճառ էր պետք, որ ասեր՝ արտակարգ դրություն է, ու հանրաքվեի գնալ չենք կարող: 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնժողով ՍԴ հարցն Ազգային ժողովի մակարդակում լուծելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար, Համբարյանը հարց է բարձրացնում. «Երբ Վենետիկի հանաձաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոն խիստ քննադատական կարծիք էր հայտնել Սահամանդրական դատարանի շուրջ սկսված արշավի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հայտարարում էին, թե «Բուքիքյոն ո՞ւմ շունն է, որ մեր գործերին խառնվի», այժմ ինչպե՞ս է ստացվում, որ Վենետիկի տրամադրած կարծիքն էական նշանակություն ունի ՀՀ իշխանությունների համար»:

Քաղաքագետը հիշեցնում է՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանն մեղադրում էր Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը վասալ է դարձել այս կամ այն պետության ու կազմակերպության առջև, ինչը հեռու չէր իրականությունից, բայց հիմա Փաշինյանը շարունակում է Սարգսյանի ճանապարհը: Այսինքն, բացատրում է մեր զրուցակիցը, հակաօրինական, հակապետական քյալերը փորձում է քողարկել եվրոպական խոշոր կառույցների քողով՝ մարդկանց մեխանիկորեն գերի դարձնելով Վենետիկի հանձնաժողվի ու նրա թիկում կանգնած ուժերի ձեռքին:

«Եթե ՍԴ հարցը կարելի էր լուծել՝ Վենետիկի հանձնաժողովի «դաբրոն» ստանալով, ապա ինչո՞ւ էին հանրաքվե նախաձեռնում: Մյուս կողմից՝ մենք լավ գիտենք, որ բոլոր բանակցություններն էլ իրենց գինն ունեն, եվրոպացին հենց այնպես ինչ-որ բան չի տա իշխանությանը: Եվրոպացին շատ լավ տեսնում է Փաշինյանի ապիկար ու հակաօրինական քայլերը, հասկանում՝ անձնական ու ընտանական շահերի համար ինչերի է ընդունակ Փաշինյանը: Նրանք այդ բոլորը վարչապետի առջև են դնելու ու պահանջեն վարձահատուց լինել ազգային շահերից չբխող քայլերով: Փաշինյանն այժմ մի գործընթաց է նախաձեռնել, որին գերի է դարձնում ՀՀ բնակչությանը»,- ընդգծում է Գագիկ Համբարյանը:

Ինչ վերաբերում է իշխանությունների՝ նախկինում առաջ քաշած թեզին, թե ՍԴ հարցը պետք է «ՀՀ հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները լուծեն, ապա քաղաքագետը կրկին հարց է բարձրացնում՝ ի՞նչ հպարտության մասին է խոսքը, եթե բնակչության 30 տոկոսը՝ պաշտոնապես, իսկ 50 տոկոսը ոչ պաշտոնապես աղքատ է:

«Այո՛, համաձայն եմ, մարդկանց որոշ մասը՝ ի դեմս Փաշինյանի շրջապատի, «հպարտացել են»: Նրանք, որ ապրում էին 150-200 հազար դրամով, որոշակի պաշտոններ ստանձնելուց հետո բավականին բարձր աշխատավարձ, բոնուսներ ու կոռուցիոն սխեմաներով այլ գումաներ են ստանում: Գյումրեցի որոշ ՔՊ-ականների եմ ճանաչում, որոնք այժմ տեղափոխվել են Երևան, տներ ու թանկարժեք մեքենաներ գնել, որտեղի՞ց նրանց այդ գումարները»,- եզրափակում է Համբարյանը: 

Վրույր Սևակ