266 մեքենայից 62-ի վարորդներին հայտնաբերել են ոչ սթափ վիճակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ոչսթափվիճակ

Փետրվարի 3-ից 9-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 մեքենա, որոնցից 20-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 52 մեքենա։

42-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 26, թաղանթապատված դիմապակիով` 79 տրանսպաորտային միջոց։

Տեսանյութեր

Live

Լրահոս