«Այո»-ի շտաբը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

վահագն.

Ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի շտաբը ձևավորված է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

««Այո»-ի շտաբը ձևավորված է, ձևավորվում են նաև տարածքային շտաբներ, մեր տարածքային պատասխանատուները զբաղված են տարածքների ընտրությամբ հնարավոր շտաբներ ձևավորելու համար, որպեսզի կնքվեն վարձակալության պայմանագրեր և այլն: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում»,- ասել է Հովակիմյանը, ապա տեղեկացրել, որ, ամենայն հավանականությամբ, քարոզարշավը կսկսվի փետրվարի վերջին:

«Առաջիկայում դրա մասին կհայտարարվի, երբ արդեն հստակ օրացուցային պլանը պատրաստ կլինի: Ենթադրում եմ, որ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը կիրազեկի կամ նրա հանձնարարությամբ շտաբի պատասխանատուներից որևէ մեկը»,- ասել է Հովակիմյանը: