ԱՀԿ-ն կոչ է անում կորոնավիրուսով չվարակվելու համար հույսը չդնել թալիսմանի ու աղոթքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ԱՀԿ

«РИА Новости» գործակալությանը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչին, գրում է, որ վերջնս կոչ է անում կորոնավիրուսից պաշտպանության համար հույսը չդնել թալիսմանների և աղոթքների վրա: 

«Դա ապացուցված չէ փաստերով»,- հայտարարել է Յազարևիչն ի պատասխան այն հարցի, թե արդյոք թալիսմաններն ու աղոթքները կարող են պաշտպանել կամ բուժել մարդուն նոր տեսակի կորոնավիրուսից:

ԱՀԿ-ն կարգադրությունների համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցները հետևյալն են․

1․ հետևել հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ ու վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով,

2․ մրսածության և փռշտալու ժամանակ փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ,

3․ ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն,

4․ հնարավորինս խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն։

Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։

Տեսանյութեր

Live

Լրահոս