Ռուսաստանում մանկական ֆուտբոլային թիմը տեղափոխող ավտոբուսը ընկել է ջրատարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

վթար

Ռուսաստանում վթարի է ենթարկվել մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն:

Պատահարը տեղի է ունեցել Ուլյանովսկի մարզում՝ Սոլդատսկայա Տաշլա-Կուզովատովո մայրուղու վրա։

Տուժել է տասը մարդ, ինը՝ երեխաներ։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և ավտոբուսն ընկել է ջրատարը։ Ավտոբուսում եղել են Նովոսպասկի շրջանի «Նեֆտյանիկ» ֆուտբոլային ակումբի մանկական թիմի քսանվեց երեխաներ և երեք մարզիչներ։