Մանկապարտեզի տնօրենն աշխատողներին կանչել է աշխատանքի, հակառակ դեպքում աշխատավարձ չեն ստանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

սոֆյա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքով պայմանավորված հարկադիր արձակուրդին և տեղեկացրել, որ մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին աշխատանքի՝ պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա: 

«Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները՝ ուսուցիչ և դաստիարակ, դայակ հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման»,- գրել է Հովսեփյանը։

«Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին` պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա։ Իսկ ձեզ ասե՞լ են, որ եթե հարկադիր արձակուրդ է՝ ելնելով այս պահին երկրի իրավիճակից, աշխատողին չեք վճարելու»,- գրել է պատգամավորը: