Նրան կայուն խաղ է պետք․ կդիտարկվի Մխիթարյանի՝ Արսենալ վերադարձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

մխիթարյանարսենալ

«Մենք կդիտարկենք Մխիթարյանի` նորից «Արսենալ»-ում հանդես գալու հարցը»։ Միկել Արտետան հնարավոր է համարում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը «զինագործների» կազմ: Այս մասին տեղեկացրել է Goal.com-ը:

«Ես միշտ հավանել եմ Մխիթարյանի խաղը, ով իր լավագույն մարզավիճակում կարող է լավագույն հանդես գալ յուրաքանչյուր ակումբում: Նրան կայուն խաղ է պետք»,-ասել է Արտետան:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այժմ մեկ տարվա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա»-ի ակումբի կազմում։ Նա ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: