Արսեն Թորոսյանը կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի.

 Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: 

Մարտի 17-ին հանդիպում եմ ունենալու մեր երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որպեսզի ներկայացնեմ արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրեմ վերոնշյալ կետի կիրառման սկզբունքները»: