ԵՄ-ն 30 օրով փակեց արտաքին սահմանները

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

կորոնավիրուս

ԵՄ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով Եվրամիությունը 30 օրով փակում է արտաքին սահմանները:

Որոշումն ընդունվել է Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի համատեղ նիստում:

 «Բոլոր պետությունները լիարժեք աջակցեցին մեզ, որոշման կատարումը դրված է ԵՄ անդամ պետությունների համապատասխան ծառայությունների վրա: Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ»,- հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

ԵՄ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ իրենց համաձայնությունն են տվել Ֆրանսիան և  Գերմանիան»

Այսօրվանից Ֆրանսիայում 135 եվրոյի չափով տուգանք է սահմանված նրանց համար, ովքեր առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս կգան բնակարաններից: Խիստ կարանտինային միջոցներին հետևելու են 100 հազար իրավապահներ, ինչպես նաև զինվորական պարեկներ:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84 է։ Մեկուսացված է 444 մարդ, ինքնամեկուսացված՝ 799։

ՀՀ կառավարությունը  երկրում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշում 0ընդունեց:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է կառավարության որոշման մեջ։