Հիպոթեքային վարկի եկամտահարկի գումարների վերադարձի համար կարելի է դիմել օնլայն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

հասարակական

Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխահատուցման համար  հարկային մարմին ներկայացվող դիմումների վերաբերյալ։

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված եւ սկանավորված, ներկայացնել hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաեւ վարկառու եւ(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տեսաներածված տարբերակը, ինչպես նաեւ ստորեւ ներկայացված ձեւաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։

Ստորեւ ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվության ձեւաթուղթը:

Տեսանյութեր

Live

Լրահոս