Դոլար տպելու մեքենան միացված է, 25-40 անգամ ավելցուկ կա` կուտակելը վտանգավոր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը դեմ չէ, որ կառավարությունը քաղաքացիներին ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար ուղղակի գումարներ հատկացնի՝ թեկուզև արհեստանակորեն նրանց գնողունակությունը պահպանելու համար։ Այս մասին Մանասերյանն ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Պրոֆեսորը վստահեցնում է, որ դրանք արյուն մղող գործոններ են, և եթե դրամի շրջապտույտը կանգ առնի կամ դանդաղի, տնտեսություն պարզապես չենք ունենա։

«Այդ գումարները պետք են գոնե արհեստականորեն մարդկանց գնողունակությունը բարձրացնելու համար։ Մարդիկ դա բարձի տակ չեն պահելու, գոնե առաջին անհրաժեշտության ապրանքներ պետք է գնեն, ինչը նշանակում է, որ  հատկապես այն ապրանքները, որոնք ՀՀ-ում են արտադրվում, ծավալները կմեծացնեն, արդյունքում տնտեսությունը կզարգանա»,- ընդգծել է տնտեսագիտության դոկտորը։

Խոսելով դոլարի փոխարժեքի աճի մասին՝ Մանասերյանը նշել է, որ կտրականապես դեմ է դոլար կուտակելուն։ 
«Դոլար տպելու մեքենան նորից միացված է, իսկ դա շատ մեծ վտանգ է։ Շրջանառության մեջ 25-40 անգամ ավելի դոլար կա։ Կարծում եմ՝ սրանք այն թվերն են, որ մեր հայրենակիցները պետք է հաշվի առնեն, որ որքան թվացյալ ձեռնտու է դոլար գնելը, այնքան էլ վնաս կարող է տալ, քանի որ Վաշինգթոնը կարող է որոշել իջեցնել փոխարժեքը, և բոլորս կտուժենք։ Իսկ ազգային արժույթը վերջին 5 տարում զրո արժեզրկում է ունեցել»,- ասել է Մանասերյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս