Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 72,7%–ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 76․471 քաղաքացիների 72,7%–ը։ 

Ստեփանակերտում քվեարկել է 27893 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 70,6%–ը, Ասկերան` 9611 ընտրող կամ 79,4%–ը, Հադրութ` 6707 ընտրող կամ 76,3%–ը, Մարտակերտ` 9942 ընտրող կամ ընտրողների 73,3%–ը, Մարտունի` 12657 ընտրող կամ ընտրողների 72,5%–ը, Շահումյան` 1600 ընտրող կամ 74,8%–ը, Շուշի` 2853 ընտրող կամ ընտրողների 71,7%–ը, Քաշաթաղ` 4799 ընտրող կամ ընտրողների 67,5%–ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվեարկել է 409 ընտրող կամ ընտրողների 52,2%–ը։

Հիշեցնեք, որ Արցախում մարտի 31–ին տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Տեսանյութեր

Live

Լրահոս