Ստուգվել է անձնակազմի՝ պաշտպանական-հարձակողական մարտերում որոշում ընդունելու կարողությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

պն

Ապրիլի 1-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի հետ անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ստուգվել են անձնակազմի՝ պաշտպանական և հարձակողական մարտերի վարման ընթացքում որոշումներ ընդունելու և ստորաբաժանումների գործողությունները համակարգելու կարողությունները, ինչպես նաև մարտական փաստաթղթերի մշակման հմտությունները:

Իսկ 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմի հետ ապրիլի 1-ին անցկացվել է գործնական պարապմունք:

Ստուգվել են անձնակազմի մասնագիտական հմտությունները մարտական առաջադրանքների կատարման, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական թիրախների խոցման ժամանակ: