Արարատի մարզում կա 173 վարակակիր, կիրակի նոր դեպք չի գրանցվել. Գարիկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

արարատ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ մարզում կորոնավիրուսով վարակման 173 դեպք կա, ապա հավելել, որ դեպքերի նվազման տենդենց կա, և որ ապրիլի 5-ին նոր դեպք չի գրանցվել:

«Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Բայց սա բնավ չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա շատ արագ կհաղթահարենք վիրուսն ու քիչ-քիչ կանցնենք բնականոն կյանքին։

Առո՛ղջ եղեք», - գրել է մարզպետը։

Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 833 հաստատված դեպք: