Լոռիում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 17-ին, կեսգիշերն անց, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի Նարեկացու փողոցի 38-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան:
Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի անտառից` բենզասղոցով ապօրինի հատելով մեկ ծառ:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: