Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի քանակը մոտեցել է 100 հազարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

կորոնավիրուս

Ապրիլի 22-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 117 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 37․535 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․083 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 117 դեպք, ապաքինվել է ևս 1559 մարդ։

Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 16․477 հիվանդ, իսլ 1․814 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 98․674 հաստատված դեպք և մահվան 2․376 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 750․944-ի։

Տեսանյութեր

Live

Լրահոս