ՌԴ-ում կորոնավիրուսից մահացած բժշկի ընտանիքին կվճարվի 1 մլն ռուբլի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում կորոնավիրուսային հիվանդությունից մահացած ուռուցքաբանի ընտանիքին կտրամադրվի 1 մլն ռուբլի օգնություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բժշկի մահվան մասին ապրիլի 26-ին հայտնել էր մարզպետ Եվգենի Սավչենկոն։

«Արձանագրվել է բժիշկ-ուռուցքաբանի մաhվան պատճառը, ով կյանքից հեռացել է շաբաթ օրը՝ գիշերը։ Նրա մոտ հայտնաբերվել է COVID-19, որն ուղեկցվել է երկկողմանի թոքաբորբով»,- հայտնել է մարզի ղեկավարությունը։

Բժշկի ընտանիքին գումարը կհատկացվի սոցիալական ապահովության հիմնադրամի միջոցներից։

Բելգորոդի մարզում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 269 դեպք։ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հաստատվել 87 հազար 147 հոգու մոտ, մահացել է 794 քաղաքացի, ապաքինվել է՝ 7346-ը։