ԱԺ-ում կա վարակակրի կոնտակտ, որը մեկուսացվել է. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

հասարակական

ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտ, որը ԱԺ-ի աշխատակից է։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«ԱԺ-ի աշխատակիցը մեկուսացվել է։ Այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում։ Կարող է առողջապահության նախարարությունում էլ լինել վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես մնացած տեղերում։ Տնտեսվարող սուբյեկտի անունը ոչ մի բան չի փոխում գործողությունների առումով»,- նշել է նախարարը։