Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 59 դեպք

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News   

հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 7, փաստաթղթի կեղծիքի՝ 3, ծեծի՝ 2, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և պոռնկագրական նյութեր տարածելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: