Գուցե մանկապարտեզներում բացվեն փոքր խմբեր. քաղաքապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

թբիլիսիմանկապարտեզ

Երեւանի քաղաքապետարանը կառավարության առաջարկով հաշվառում է իրականացնում, որպեսզի պարզվի զբաղվածության բնույթը ծնողների մոտ եւ համապատասխան լուծումներ տրվեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել քաղաքապետարանը, որպեսզի լուծում տրվի այն ծնողների խնդրին, որոնք ունեն փոքր երեխաներ, բայց աշխատանքների բացվելուն զուգահեռ մանկապարտեզները մնում են փակ։

«Մինչեւ սահմանափակումների մեղմելը նույնպես կար այդ խնդիրը, շատերը աշխատում են պետական գերատեսչություններում կամ այլ ոլորտներում, որոնք փակ չէին։ Արդեն մի քանի օր է, որ քաղաքապետարանն այս հարցով զբաղվում է։ Գուցե՝ բացվեն փոքր խմբեր, առանձին անհրաժեշտություն ունեցող ծնողների երեխաների համար։ ժամկետների հետ կապված՝ հնարավորինս արագ»։