ԱՀ պարետի որոշմամբ՝ Արցախի Շահումյանի շրջանի որոշ գյուղերում կիրառվում են սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

արցախ

ԱՀ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի պարետի որոշմամբ, Շահումյանի շրջանի որոշ գյուղերում կիրառվում են սահմանափակումներ:

Մասնավորապես, արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ անհրաժեշտ ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի և Քարվաճառ-Նոր Վերինաշեն-Մարտակերտ ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության: