ՀՀ դեսպանը Բեռլինում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

․

Մայիսի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնց ընթացքում տեղի ունեցան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մոտ ծաղկեպսակի զետեղման արարողություններ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հանդիսավոր արարողություններին ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Բեռլինի քաղաքապետ Միխաել Մյուլլերը, ինչպես նաև հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ։