ԵՀ-ն COVID-19-ի պատճառով ժամանակավորապես թույլատրել է ազգայնացնել ձեռնարկությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

եմ

Մայիսի 8-ին Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին ժամանակավորապես թույլատրել է մասամբ ազգայնացնել բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ամենից շատն են տուժել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այդ մասին գրում է գերմանական «Deutsche Welle»-ն, փոխանցում է Hetq-ը:

Ազգայնացումը հնարավոր կլինի մի շարք պայմանների պահպանման պարագայում։ Այսպես, ընկերությունները պետք է հրաժարվեն դիվիդենտների և բոնուսների վճարումից։ Խոշոր ընկերությունները պետք է մանրամասն զեկուցեն, թե ինչի վրա են ծախսում ստացած օգնությունը, ինչպես նաև ապացուցեն, որ սույն գործողությունները «համապատասխանում են ԵՄ նպատակներին՝ անցնելու «կանաչ» և թվային տնտեսությանը»։ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, պետության կողմից շուկայի կարգավորումը պետք է իրականացվի հանրային շահի պահպանման տեսանկյունից։ Մասնավորապես, այս գործողությունների իրականացումը նպատակամիտված է մեծ թվաքանակով աշխատատեղերի կրճատումից խուսափելուն և ինովացիոն կամ համակարգաստեղծ ձեռնարկությունների սննկացումից պաշտպանելուն։

Ազգայնացման դեպքում պետք է մշակվի նաև «ձեռնարկությունների կապիտալից պետության դուրս գալու ռազմավարություն»։

Շարունակությունը՝ hetq.am կայքում։