Լուկաշենկոն ցրել է կառավարության գործող կազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է կայացրել կառավարության գործող կազմի հրաժարականի մասին։ Այս մասին հաղորդում է Բելթան:

Աղբյուրի հաղորդմամբ ավելի վաղ Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում արմատապես փոխել նախարարների կաբինետի կազմը:

Լուկաշենկոն հայտնել է, որ նրանք, ովքեր տնտեսական ճգնաժամի ժամանակ չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը, պետք է կառավարությունից ուղարկվեն մեկ այլ աշխատանքի: Թե ում մասին է խոսքը, Լուկաշենկոն չի հստակեցրել:

Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ: 

Տեսանյութեր

Live

Լրահոս