Արմեն Սարգսյանը Արմավիրի և Լոռու մարզերում դատավորներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԲԴԽ-38-Ո-88 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշվում է հրամանագրերից մեկում:

Մեկ այլ համանագրով Անդրանիկ Սիմոնյանը նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի՝ 2020 թվականի հունիսի 22-ի ԲԴԽ-38-Ո-86 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Անդրանիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:

--00—ԼՄ