Աշխարհում վարակակիրները թիվը 15,6 միլիոն է, որից 9,5 միլիոնն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

կոր

Հուլիսի 24-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,656,884 է, որից 636,576-ը մահացել է, 9,544,766-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,409,354 է, որից 66,188 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4,169,991 վարակման դեպք, որից 147,333-ը մահացել է, 1,979,617-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,043,041 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,289,951 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,288,130 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 795,038 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 84,207 է, Հնդկաստանում՝ 30,645, ՌԴ-ում՝ 12,892:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ