Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 451 նոր դեպք, ապաքինվել է 490 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

կորաշխարհ

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի 451 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 36613 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 490 մարդ, շարունակում է բուժվել 9969-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 25734։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 692 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 218-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 153814  քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1936 է:

--00—ԼՄ