Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂ հակամարտության էությունը․ Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

․

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ Ուկրաինան նույնպես այն պետությունների թվում էր, որ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Այս մասին «Հեռանկարի» տաղավարում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂ հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է ԼՂ ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որ սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը»,- հավելել է նախարարը։

Ըստ Զոհրաբ Մնացականյանի Ուկրաինան բարդույթ ունի գնահատելու կոնֆլիկտները ըստ իրենց էության, ըստ իրենց պատմության։ Մնացականյանի խոսքերով՝ Հայաստանը շարունակելու է անընդունելի համարել այդպիսի հայտարարությունները։

--0--ԱՀ