Օգոստոսի 8-ին տեղի կունենա Կիև-Երևան չարտերային թռիչք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

ինքնաթիռ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Կիև-Երևան չարտերային թռիչքի մասին: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ուկրաինական #SkyUp ընկերությունն օգոստոսի 8-ին ժամը 18։40-ին կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով:

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի։

Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ (երեխա, ծնող, ամուսին) հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Տոմսերն ազատ վաճառվում են #SkyUp ընկերության կայքում:

Մեկ ուղևորի տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։

Թռիչքն իրականացվելու է «Բորիսպիլ» օդանավակայանի D տերմինալից»։

--00--ԱԹ