Տավուշի մարզպետը Արցախի ներկայացուցչի հետ քննարկել է ապաստարանների կառուցման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օգոստոսի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։

Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև քաղպաշտպանության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը: Սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման համատեքստում՝ քննարկվել են ապաստարանների կառուցման ծրագրերը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակում հնարավոր կլինի իրականացնել տարբեր նախագծեր:

Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ Արցախին և Արցախի ժողովրդին մաղթելով խաղաղություն:

--0--ԱՀ