Տավուշի մարզպետը քննարկել է Խաշթառակում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից, քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը:

«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:

Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ:

--00--ԱԹ