Չկա որևէ ապացույց Հրայր Թովմասյանի լիազորությունները չարաշահելու վերաբերյալ․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Ամրամ

Հարգելի լրագրողներ,խնդրում եմ ձեռնպահ մնալ «Հրայր Թովմասյանի քրեական գործը» ձևակերպումն օգտագործելուց, քանի որ նման քրեական գործ պարզապես չկա։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Նույնիսկ եթե մենք ընդունենք բոլոր ապացույցների արժանահատավությունը և թույլատրելիությունը, պնդում եմ՝ չկա որևէ սկզբնական կամ ածանցյալ, ուղղակի կամ անուղղակի ապացույց պարոն Թովմասյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։

Սա դասագրքային օրինակ է, թե ինչպես է գործի քննության ընթացքում «ջախջախված քննչական վարկածը», իսկ իրականում վերևից իջեցված կեղտոտ քաղաքական պատվերը դառնում մեղադրական եզրակացություն և ապօրինի հանրաքվեից առաջ խայտառակությունից խուսափելու նպատակով ուղարկվում դատարան»։

--0--ԱՀ