Հուլիսյան դեպքերն ու Ապրիլյան պատերազմը համեմատելու եզրեր չունեն. Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը պնդում է՝ հուլիսյան դեպքերն ու Ապրիլյան պատերազմը համեմատելու եզրեր չունեն, իսկ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Ապրիլյան պատերազմում Ադրբեջանն է հաղթանակ տարել, ուղղակի դեմ են գնում պետական շահին: 24News-ի հետ զրույցում Գորգիսյանն ընդգծեց՝ հուլիսյան դեպքերն ու Ապրիլյան պատերազմը համեմատելը նշանակում է չհասկանալ՝ ինչ է տեղի ունեցել:

Անդրառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կողմից ներկայացվելիք եզրակացությանը՝ Գորգիսյանն ասաց. «Դեռ քննարկում չի եղել, նիստ չենք ունեցել, բայց հուսով եմ՝ ապրիլյան պատերազմի մասին փաստաթուղթը կոնսեսուսային ու բոլոր խմբակցությունների կողմից ընդունելի կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ