Ապրիլյանի փաստաթղթում նախկիններին մեղադրող փաստերը գուցե քիչ են, դրա համար չեն հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր  Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն համոզմանն է, որ Ապրիլյան պատերազմից քիչ դասեր ենք քաղել, ապացույցը վերջին պատերազմն էր։ 24News-ի հետ զրույցում ընդգծեց՝ ո՛չ Ապրիլյանից, ո՛չ վերջին պատերազմից դասեր չքաղեցինք, ու շարունակում ենք միֆերով ապրել։

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չի հրապարակվում Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, մանավանդ եթե ըստ իշխանության ներկայացուցիչների հավաստիացումների, այն դեռ նախորդ տարվա սեպտեմբերից է պատրաստ, Գորգիսյանը պատասխանեց. «Ապրիլյանի փաստաթղթում նախկին իշխանություններին մեղադրող փաստերը սպասվածից գուցե քիչ են, դրա համար իշխանությունը չի հրապարակում այն» ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ